2.01.2025
VERELQ-ը շնորհավորում է գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը
prev Նախորդ նորություն

Արցախից բռնի տեղահանվածներից 5500-ից ավելին արդեն ՀՀ քաղաքացի են

Լուսանկարը` Factor
Լուսանկարը` Factor

Դեկտեմբերի 25-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված ավելի քան 5500 անձ ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Քաղաքացիության շնորհման գործընթացը շարունակվում է։


Պաշտոնական տվյալների համաձայն, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից ՀՀ քաղաքացիության դիմում է ներկայացրել 6724 անձ։ Նրանցից 5510-ին ՀՀ նախագահի հրամանագրով արդեն շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։ Սա նշանակում է, որ ներկայացված դիմումների ավելի քան 80 տոկոսը դրական արդյունք է ունեցել։

Կաթողիկոսի ամանորյա ուղերձը կհեռարձակվի ութ հեռուստաալիքով
Հաջորդ նորություն next