25.11.2024
Հնդկաստանը ցանկություն ունի ՀՀ տարածքով բեռնափոխադրումներ իրականացնել Իրան
prev Նախորդ նորություն

Վիգեն Սարգսյանը չգիտի` Սեյրան Օհանյանի դեմ քրգործի հիմք կա, թե ոչ

Եթե տեսնեմ խախտում` անպայման կդիմեմ համապատասխան իրավական մարմիններին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք, ստանձնելով Սեյրան Օհանյանի պաշտոնը և ծանոթանալով փաստաթղթաշրջանառությանը, կան բավարար հիմքեր Օհանյանի դեմ քրեական հետապնդում սկսելու:

Հիշեցնենք, վերջին օրերին մամուլում շատ է շրջանառվում այն խնդիրը, որ հնարավոր է՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական գործ հարուցվի՝ չարաշահումների հետ կապված:

Վիգեն Սարգսյանի խոսքով` ցանկացած գործունեության մեջ կան ռիսկեր, իսկ որտեղ կան մեծ գործառույթներ, մեծ բյուջետային հատկացումներ` կան ավելի մեծ ռիսկեր:

«Ես չեմ կարծում, որ ես կարող եմ այս պահին մեկնաբանել կամ ասել` կա՞ քրեական որևէ գործի հիմք: Կարծում եմ` շատ լավ հասկանում եք, որ եթե ես տեսնեմ խախտում, որը քրեականորեն հետապնդվող է, անպայման համապատասխան իրավական մարմիններին դրա մասին կիրազեկեմ»,- հավելել է նախարարը: