4.05.2025
Սփյուռքից կժամանի 250 դիտորդ, բայց այս թիվը կարող է հասնել 500-ի
prev Նախորդ նորություն

Հնդկաստանը ցանկություն ունի ՀՀ տարածքով բեռնափոխադրումներ իրականացնել Իրան

Հնդկաստանը ցանկություն ունի Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ իրականացնել Հնդկաստանից Իրան և այլ ուղղություններով: Այդ աշխատանքներում հնդկական կողմն ակնկալում է նախարարության աջակցությունը։ Այս մասին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ հանդիպմանն ասել է Հնդկաստանի բեռնափոխադրումների ասոցիացիաների ֆեդերացիայի փոխնախագահ Շանկար Շինդեին։

Վահան Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ Հայաստանը հնարավորություն ունի թե´ ավտոմոբիլային տրանսպորտով և թե´ երկաթուղային ճանապարհով մուլտիմոդալ բեռնափոխադրումներ իրականացնել ոչ միայն Ռուսաստան, այլ նաև Եվրոպա։ Նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել գործընթացին և օժանդակել տրանսպորտային ուղու կազմակերպմանը։

Հնդիկ գործարարը նախարարին է ներկայացրել իրենց գործունեության ընդհանուր բնութագիրն ու նպատակները, նշել, որ համագործակցության նպատակով ուսումնասիրում են, թե ինչ զարգացումներ ունի Հայաստանը լոգիստիկայի բնագավառում։
Վիգեն Սարգսյանը չգիտի` Սեյրան Օհանյանի դեմ քրգործի հիմք կա, թե ոչ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով