27.07.2025
Վարչապետ. Սևանից ջրբացթողումները բերել օրինական դաշտ
prev Նախորդ նորություն

Սփյուռքից կժամանի 250 դիտորդ, բայց այս թիվը կարող է հասնել 500-ի

2017-ի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Հայաստանի 1980 ընտրատեղամասերից մոտ 1750-ում կլինեն 3500 դիտորդներ։ Դիտարկվող տեղամասերն ընդգրկում են ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մինչև 98 տոկոս տարածքը: Այս մասին հայտարարել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Սփյուռքում մեծ հետարքրություն կա հայաստանյան ընտրությունների նկատմամբ․ «2700 դիտորդից մոտ 250-ը սփյուռքահայեր են, իսկ մնացածը գրանցված են Հայաստանում»։ Սփյուռքահայ դիտորդների թիվը առաջիկայում կարող է հասնել 500-ի։

Գրիգորյանի հաշվարկով՝ դիտորդները կկարողանան մոտավոր 1750 ընտրատեղամասում ներկա լինել, և նրանց թիվը կհասնի մոտ 3500-ի։
Հնդկաստանը ցանկություն ունի ՀՀ տարածքով բեռնափոխադրումներ իրականացնել Իրան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին