25.11.2024
ՊԲ զորամասերը դիմել են կանխարգելիչ գործողությունների, հակառակորդը տվել է առնվազն 1 զոհ
prev Նախորդ նորություն

Վարչապետ. Սևանից ջրբացթողումները բերել օրինական դաշտ

Վարչապետ Կարեն Կարապետյանն կառավարության փետրվարի 23-ին նիստին մի շարք հանձնարարականներ տվեց գետատեսչությունների ղեկավարներին:

Ջրպետկոմի ղեկավրին վարչապետը հանձնարարեց Սևանից ջրբացթողումների ժամանակ ջրի կորուստները բերել օրինական դաշտ, այլապես պետք է փակել ջրառի կետը: Ըստ Կ.Կարապետյանի` յուրաքանչյուր տարի կառավարության որոշմամբ Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողումներ են իրականացվում Սևան-Հրազադան միջազգային էներգետիկ կորպորացիայի համակարգով, որտեղ բավական շատեն ջրի կորուստները:

«Անցած տարիների ընթացքում այդ կորուստների կրճատման հարցը բազմիցս քննարկվել է, սակայն այս պահին դեռ կոնկրետ արդյունք չենք արձանագրել»,- ասաց Կարապետայնը:

Արդարադատության նախարարի Արփինե Հովհաննիսյանին վարչապետը հանձնարարեց մինչև հունիսի 10-ը կառավարության քննարկմանը ներկայացնել ՀՀ իրավական անվտանգության հայեցակարգի նախագիծը և դրա իրացումն ապահովող միջոցառումների հասցեական ծրագիրը, նաև 1-ամսյա ժամկետում ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ուսումնասիրություններ կատարել՝ Սարհմանադրությանը, սահմանադրական օրենքներին և օրենքների պահանջներին համապատասխանեցնելու համար:

Կ.Կարապետյանը հանձնարարեց նաև 3-շաբաթյա ժամկետում ներկայացնել հաշվետվություն սահմանադրական փոփոխություններ կատարելու արդյունքում փոփոխման, ընդունման ու լրացման ենթակա օրենքների նախագծերի մշակման ընթացքի վերաբերյալ.

«Նոր Սահմանադրության կիրառման համար կատարվել է զգալի աշխատանք, ընդունվել են 5 նոր օրենքներ, որոնցից 4-ը սահմանադրական են: Սակայն կառավարության կողմից կատարվող աշխատանքներն արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է ամբողջությամբ ամփոփել կատարված աշխատանքն ու ըստ այդմ պլանավորել հետագա աշխատանքը»:

Գործադիր մարմինների անդամներին Կարապետյանը հանձնարարեց երկշաբաթյա ժամկետում գույքագրել իրենց կողմից մշակված և խորհրդարանում գտնվող օրինագծերը և դրանց հետագա քննարկման կամ հետ կանչելու անհրաժեշտության վերաբերյալ կարծիք ներկայացնել կառավարությանը: Ըստ նրա` բազմաթիվ նախագծեր կան, որոնք բավական երկար ժամանակ է ԱԺ-ում են, ո՛չ քննարկվում են, ո՛չ ընդունվում, ո՛չ ադապտացվում են և ո՛չ էլ կարծիք են տալիս՝ կարևո՞ր են, կարևոր չե՞ն, ակտուա՞լ են, թե՞ չէ: