Ճշմարտությունը մեկն է. Արցախը հանձնել է Նիկոլը ուսապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ
Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին է։
2023 թ.-ի սեպտեմբերին Արցախում իշխանազավթում տեղի ՉԻ ունեցել։ Նիկոլի հրահանգով Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում ներկայացրեց ԱԺ։ Նիկոլը մի նպատակ ուներ՝ Արցախի իր արբանյակների (և խորհրդարանական և արտախորհրդական) օգնությամբ կատարելով ադրբեջանի պահանջը, պիտի Արցախը գլխատվեր և ըստ իրենց ծրագրերի, որպես "խառնամբոխ լցվեր" Հայաստանի Հանրապետություն։ Եթե Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը չինքնակազմակերպվեր ու ԱՀ նախագահ չընտրեր, ապա Նիկոլին հաջողվելու էր փակել Արցախի հարցը։ Արցախի պետական ինստիտուտները պիտի կենդանի մնան, գործեն, որպեսզի ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ՉԸՓԱԿՎԻ։
Ճշմարտությունը մեկն է. Արցախը հանձնել է Նիկոլը իր ուսապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ։ Հանձնել է 2022 թ.-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ դատապարտելով Արցախի Հանրապետությունը շրջափակման և 150000 հայերին ցեղասպանության։
Հ.Գ. Ովքեր լծված են Արցախի պետական ինստիտուտները թիրախավորելու "ծանր" գործին, մեղադրում են ԱՀ ԱԺ 22 պատգամավորներին, պահանջում են փոխարինող տարատեսակ կոմիտեներ, հկ-ներ ստեղծել, արցախցիների "սոցիալական ու իրավական" հարցեր են լուծում, միաժամանակ համոզելով, որ Արցախի հարցը փակ է կամ միակ տարբերակը քոչվորների հետ ապրելն է, դրանք ադրբեջան+քպ շղթայի օղակներն են…
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյան