Արթուր Վանեցյանը շնորհավորել է ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը շնորհավորական ուղերձ է հղել անվտանգության մարմինների աշխատակցի օրվա առթիվ.
«Ազգային անվտանգության ծառայության գործող և պահեստազորի սիրելի գործընկերներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր մասնագիտական տոնի՝ անվտանգության մարմինների աշխատակցի օրվա առիթով։
Այս իշխանությունը մեր ժողովրդից շատ բան է գողացել։ Հիմա էլ ցանկանում է գողանալ մեր օրը՝ Դեկտեմբերի 20-ը։ Սակայն ի՞նչ տարբերություն, թե օրացույցի մեջ որ օրը կլինի կարմիրով նշված։ Միևնույն է՝ մենք հենց այսօր ենք նշելու մեր մասնագիտական տոնը՝ լինելով վստահ, որ անվտանգության մարմինների հայ աշխատակիցը եղել և շարունակելու է մնալ մեր երկրի բարեկեցության և զարգացման ամենակարևոր գործոններից մեկը։
Շնորհավոր, հարգելի գործընկերներ։ Մաղթում եմ անվտանգ և արդյունավետ ծառայություն»։