Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցումն ակտիվ ընթացքի մեջ է. "Ճանապարհային դեպարտամենտ"
Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհի կառուցումն ակտիվ ընթացքի մեջ է։ Մեծ ուշադրություն է դարձվում անվտանգության կանոններին: Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
«Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհի կառուցումն ակտիվ ընթացքի մեջ է։
Հաշվի առնելով լեռնային բարդ տեղանքը և դրանով պայմանավորված շինաշխատանքների դժվարությունները՝ հատուկ ուշադրություն է դարձվում անվտանգության ապահովման և բարելավման խնդիրներին։ Կապալառուի համապատասխան մասնագետների, ինչպես նաև տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության աշխատակիցների կողմից պարբերաբար իրականացվում է շինարարության մեջ ներգրավված անձնակազմի հրահանգավորում՝ շինաշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ ճանապարհը կառուցվում է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ֆինանսավորմամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։