5.01.2025
Եվրոպական խորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող հերթական բանաձևը
prev Նախորդ նորություն

Վերին Լարսի անցակետը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանից Ռուսաստան "Վերին Լարս" անցակետով (վրաց-ռուսական սահման) ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։


Դեկտեմբերի 18-ին "Վերին Լարսով" Վրաստանից Ռուսաստան երթևեկությունը փակ էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:


"Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածի մաքրումից հետո վերսկսվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը", – ասված է հաղորդագրության մեջ:


Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն ապահովվում է շուրջօրյա ռեժիմով ՝ միայն ձնահոսքապաշտպան թունելների միջոցով:


Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):


 

Քաղաքացին զոհված զինծառայող եղբայրների ծնողից հափշտակել է խոշոր չափերի գումար. ՔԿ
Հաջորդ նորություն next