22.04.2025
ԿԸՀ-ն Դավիթ Առուշանյանի մանդատը հանձնել է ՔՊ ցուցակի հաջորդ թեկնածու Ջուլիետա Ազարյանին
prev Նախորդ նորություն

Սոնա Մնացականյանի գործով քրեական հետապնդում չհարուցելը ճանաչվել է անօրինական

Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելն անօրինական է համարվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սոնա Մնացականյանի ընտանիքի շահերի պաշտպան, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:


«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մասիս Մելքոնյանի, բավարարել է Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով ՀՀ վարչապետի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին հսկող դատախազի որոշման դեմ իմ կողմից ներկայացված բողոքը՝ այդ որոշումը համարելով անօրինական և վարույթի հանրային մասնակիցներին պարտավորեցնելով նոր քննությամբ վերացնել տուժողի իրավունքների խախտումը»,-գրել է Րաֆֆի Ասլանյանը:


Հիշեցնենք, որ Սոնա Մնացականյանը վրաերթի էր ենթարկվել 2022-ի ապրիլի 26-ին Երևանի Լեո-Պարոնյան փողոցի խաչմերուկում: Հղիության 8-րդ ամսում գտնվող կնոջը վրաերթի էր ենթարկել Փաշինյանին ուղեկցող ոստիկանական մեքենաներից մեկը: Կնոջը հիվանդանոց էին հասցրել արդեն մահացած։


 

Ձերբակալվել են կեղծ թղթադրամ իրացնողները. նախաձեռնվել է քրեական վարույթ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան