18.12.2024
Հայաստանը հավատացած է, որ հնագույն քաղաքակրթությունների ֆորումը բացառիկ հարթակ է. Միրզոյան
prev Նախորդ նորություն

Եվս մեկ մարզպետ պաշտոնանկ կարվի՞

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մեկ շաբաթով արձակուրդ է մեկնում:


Ըստ որոշման՝ մարզպետը արձակուրդում կգտնվի դեկտեմբերի 18-25-ը ներառյալ:


Նշենք, որ վերջին օրերի սկանդալի ֆոնին այս արչձակուրդ ուղարկելը կարող է ավարտվել մարզպետի պաշտոնանկությամբ: Օրերս իրավապահները Սերգեյ Մովսիսյանի օգնական-խորհրդական Արմեն Մարկոսյանի մեքենան խուզարկելիս հայտնաբերել էին խոշոր չափի թմրանյութ։


Հիշեցնենք, դեկտեմբերի 12-ին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը պաշտոնից ազատման դիմում ներկայացրեց։