11.09.2026
ՊՆ «Ուրալ» ավտոմեքենայի վթարի՝ չորս զինծառայողի մահվան գործով նախաքննությունն ավարտվել է
prev Նախորդ նորություն

ՀՀ ԲՏԱ փոխնախարարը Հունաստանի գործընկերոջ հետ քննարկել է մի շարք հարցեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը դեկտեմբերի 16-ին ընդունել է Երևանում կայացած Հայ-հունական տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական 6-րդ նիստի շրջանակներում Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ, հայ-հունական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Կոնստանտինոս Ֆրագկոյանիսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը:


Մանթաշյանը բարձր գնահատելով հայ-հունական բարեկամական հարաբերությունները՝ ներկայացրել է նախարարության գործունեությունը, ոլորտի զարգացմանն ուղղված լայնածավալ ծրագրերն ու գրանցած հաջողություններն, անդրադարձել է նախարարության առջև դրված այլ խնդիրների և նպատակների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:


Հանձնաժողովի համանախագահն իր հերթին կիսվել է Հայաստանում ոլորտի զարգացման դինամիկայի իր տպավորություններով՝ ներկայացրել է իր երկրի՝ ոլորտի զարգացմանը միտված ծրագրերն ու անելիքներն, ինչպես նաև ձեռքբերումները՝ շեշտելով, որ լիահույս է՝ Հայաստանի հետ համատեղ անելիքներ շատ կան:


Այդ համատեքստում կողմերն անդրադարձել են համատեղ իրականացվող ծրագրերին, քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:


Պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխշահավետ համագործակցության խորացման հետագա անելիքների և քայլերի ուղղությամբ:

ՀՀ համար գոյություն ունեն անշրջանցելի կարմիր գծեր. Գրիգորյանը՝
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ