22.04.2025
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Գյումրիում արձակվել է ավագանին. արտահերթ ընտրությունները տեղի կունենան մինչև ապրիլի 1-ը

Լուսանկարը` center.gyumri.info
Լուսանկարը` center.gyumri.info

Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 12-ի նիստում որոշում է կայացրել վաղաժամկետ դադարեցնել Գյումրու ավագանու լիազորությունները և նշանակել արտահերթ ընտրություններ։


Լուծարման պատճառը դարձել է ավագանու նիստերի բացակայությունը երեք ամսից ավելի ժամանակահատվածում. վերջին նիստը տեղի է ունեցել 2024 թվականի սեպտեմբերի 9-ին։


Օրենսդրության համաձայն՝ արտահերթ ընտրությունների անցկացման մասին որոշումն ուժի մեջ կմտնի փետրվարի 20-ին։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ ընտրությունները պետք է անցկացվեն որոշման ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո՝ նշված ժամանակահատվածի վերջին կիրակի օրը։


Վերոնշյալից ստացվում է, որ Գյումրիում արտահերթ ընտրությունները կկայանան մինչև ապրիլի 1-ը։


Վաղը` դեկտեմբերի 13-ին, վարչապետը կնշանակի Գյումրու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Առաջիկա արտահերթ ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը կգլխավորի անկուսակցական Սարիկ Մինասյանը, ով հաղթել է փրայմըրիզում։

Ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան