3.04.2026
Կառավարությունը կօգնի մարել 218 հազար խնդրահարույց վարկառուների պարտքերը
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Հոնկոնգը կնքում են կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի հետ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրի վավերացմանը։ Փաստաթուղթը ստորագրվել է 2024 թվականի հունիսի 24-ին Երևանում։


Համաձայնագիրը փոխադարձության սկզբունքով սահմանում է պայմանավորվող կողմերի գործարար շրջանակների համար հիմնական եկամտատեսակների՝ շահաբաժինների, տոկոսների և ռոյալթիների հարկման պայմաններն ու դրույքաչափերը եկամուտների ստացման երկրում։


Վավերացման գործընթացն ավարտին հասցնելու համար կառավարությունը դիմելու է Հայաստանի Սահմանադրական դատարան՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով։

Լուսանկարը՝ 1lurer.am
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար