22.04.2025
Ճանաչե՛ք Արցախի Հանրապետության անկախությունը. Արցախի ԱԺ-ն դիմել է միջազգային հանրությանը
prev Նախորդ նորություն

Չեմ հավակնում վարչապետի պաշտոնին. Բագրատ Սրբազան

Ես չեմ հավակնում ոչ մի բանի։ Ես միջոց, գործիք, հնարավորություն եմ փոփոխություն կատարելու համար, ով  հավակնում է՝ նա չգիտի, թե ինչ է ուզում այս կյանքում։ Կանադայի քաղաքացիությունից հրաժարվելը տասներորդական հարց է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ չի հրաժարվում Կանադայի քաղաքացիությունից:


"Չեմ հավակնում վարչապետի պաշտոնին",- նշեց նա:


Բագրատ Սրբազանը տեղեկացրեց, որ հանդիպումներ է ունենում քաղաքական ուժերի հետ, սակայն մանրամասներ չներկայացրեց:


Նա նաև ընդգծեց, որ սփյուռքում ապրող մեր հայրենակիցները պետք է լիակատար իրավունք ունենան մասնակցելու մեր երկրի կյանքին։


 


 


 

ՀՀ-Թուրքիա սահմանին տեղի է ունեցել մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան