18.01.2025
Սրբուհի Գալյանը՝ Պետքարտուղարության 2024թ․ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկների շարքում
prev Նախորդ նորություն

Երևանում այս տարի ընդհանուր առմամբ նորերով կփոխարինվի շուրջ 500 վերելակ

Երևանում այս տարի ընդհանուր առմամբ նորերով կփոխարինվի շուրջ 500 վերելակ՝ 460-ը արդեն տեղադրված է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։


Բնակիչների անվտանգության ու հարմարավետության ապահովմանն ուղղված կարևորագույն այս ծրագրի համար համայնքային բյուջեից 4.6 մլրդ դրամ է հատկացվել:


Վերջին տարիներին իրականացված ծրագրերի արդյունքում շուրջ 2000 վերելակ է արդեն իսկ նորերով փոխարինվել։


Տեղադրվող բոլորովին նոր վերելակները հարմարեցված են տեսողության, լսողության և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց գործածությանը։

Կարևորում եմ ոչ միայն մարդկանց համար աշխատանքը, այլ նաև մարդկանց հետ աշխատանքը․ ՄԻՊ
Հաջորդ նորություն next