14.08.2025
Հայաստանի եւ ԱՄՆ պաշտպանության նախարարների հանդիպման մանրամասները
prev Նախորդ նորություն

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ-ում ՀՀ պարտքեր կուտակելու հարցը

Հայաստանը կարող է պարտք ունենալ ՀԱՊԿ անդամավճարների մասով և կարող է այն չվճարել երկու տարի: Պարտքի վճարման ժամկետը կլրանա 2025 թվականի վերջին: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ XVII Վերոնայի Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում:


Նրա խոսքով, դա իրականում ինչ-որ արտառոց բան չէ:


"ՀԱՊԿ ցանկացած անդամ կարող է պարտքեր կուտակել։ Եղել են դեպքեր, երբ այլ երկրներ նույնպես պարտք են ունեցել։ Երկու տարի Հայաստանը կարող է չվճարել այդ պարտքը, hետագայում կկայացվեն համապատասխան որոշումներ", - հավելել է նա։