18.01.2025
Ասիական զարգացման բանկի կողմից Հայաստանին կտրամադրվի 89,469,000 եվրոյի չափով վարկ
prev Նախորդ նորություն

Դրական փոփոխություն` ի շահ ՀՀ քաղաքացիների գործարար միջավայրի

Կառավարությունը կատարում է դրական փոփոխություն` ի շահ ՀՀ քաղաքացիների գործարար միջավայրի: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը դեկտեմբերի 5-ին գումարված ԱԺ արտահերթ նիստի ընթացքում` ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:


Առաջարկվում է գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողներին մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ազատել շահութահարկի վճարումից:


Գործող կարգավորմամբ վերջիններս ազատված են շահութահարկ վճարելուց մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը: Նախագծով առաջարկվում է այն երկարացնել մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը:


Նախարարի խոսքով օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Կառավարության` 2019 թվականին ընդունված որոշումներից մեկով հաստատված գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությամբ գյուղատնտեսության ոլորտում որդեգրված պետական քաղաքականության հիմնական առաջնահերթություններով:


Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կտրվի բարելավելու գյուղատնտեսության ոլորտում որդեգրված պետական քաղաքականության հիմնական առաջնահերթությունների, մասնավորապես, հողերի խոշորացման գործընթացը եւ իրականացվող հարկային քաղաքականությունը, որը կնպաստի գյուղատնտեսության մրցունակության բարձրացմանը:


ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Նարեկ Ղահրամանյանը:


 

Ծանրամարտի Աշխարհի առաջնությունը 2027-ին կանցկացվի ՀՀ-ում
Հաջորդ նորություն next