14.08.2025
Գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
prev Նախորդ նորություն

Հայաստանի տաքսիները երեք ամսում 29 միլիոն դրամի կտրոն են տրամադրել

2024 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին հայաստանյան տաքսիները գեներացրել են 23 միլիոն ՀԴՄ կտրոն՝ 27-29 միլիոն դրամի (մոտ $72,500) շրջանառությամբ, կառավարության նիստի ժամանակ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Կառավարության ղեկավարի խոսքով, սեպտեմբերից ներդրված համակարգը ցույց է տալիս կայուն աճ. եթե առաջին ամսում շրջանառությունը կազմել է 5 միլիոն դրամ ($12,500), ապա երեք ամսում ցուցանիշները զգալիորեն աճել են: Փաշինյանը շնորհակալություն է հայտնել տաքսու վարորդներին համագործակցության համար՝ նշելով, որ չնայած սկզբնական մտահոգություններին, ՀԴՄ-ների ներդրման որոշումը ճիշտ էր: