29.04.2025
Դեսպան Քվինը բարձր է գնահատել ՆԳՆ ջանքերը բռնության կանխարգելման ու իրազեկման գործում
prev Նախորդ նորություն

Ծանրամարտի Աշխարհի առաջնությունը 2027 թ. կանցկացվի Հայաստանում

Բահրեյնի Թագավորության օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Ֆարիս Մուստաֆա Ալ-Քուհեջիի հրավերով Մանամայում գտնվող վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նախօրեին ներկա է եղել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին:


Կոնգրեսի ընթացքում ստորագրված փաստաթղթով ամրագրվել է Հայաստանի իրավունքը՝ կազմակերպելու Աշխարհի առաջնությունը և երկկողմ պարտավորությունները 2027 թվականին կայանալիք Աշխարհի առաջնության ժամանակ:


Իր խոսքում աշխատակազմի ղեկավարը շնորհակաություն է հայտնել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդին, գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոյին, գործկոմի մյուս անդամներին Հայաստանին նման հնարավորություն ընձեռելու համար: Նշվել է, որ, ըստ էության, Հայաստանը 2027-ին դառնալու է մարզական խոշոր կենտրոն, քանի որ բացի ծանրամարտի Աշխարհի առաջնությունից՝ Երևանում կանցկացվեն Ֆրանկոֆոնիայի խաղերը, Եվրոպայի մարմնամարզության առաջնությունը և այլն, և հրավիրել կոնգրեսի մասնակիցներին այդ օրերն անցկացնել մայրաքաղաք Երևանում:

Նելլի Դավթյանը նշանակվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
28.04.2025
Փաշինյանը հավաստիացնում է` Հայաստանը չի պատրաստվում խզել կապերը Ռուսաստանի հետ