Խորհրդարանը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը
Ազգային ժողովը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:
Մրցութային խորհրդի որոշմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Նարինե Ազարյանի թեկնածությունը:
Թեկնածուին ներկայացրեց մրցութային հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը:
Նարինե Ազարյանը ծնվել է 1983 թվականի հունվարի 17-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում:
2000-2005 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը՝ իրավագետի որակավորմամբ:
2006-2013 թթ. զբաղեցրել է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի իրավական ապահովման և անձնակազմի կառավարման վարչության իրավաբանական բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը:
2024 թվականից մինչ օրս զբաղեցնում է ՄՍԾ իրավաբանական վարչության պետի քաղաքացիական ծառայության պաշտոնը:
Իր խոսքում թեկնածուն նշեց՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրվելը հնարավորություն է ոչ միայն մասնագիտական կարողությունները և հմտությունները գործադրելու, այլև ՀՀ-ում կոռուպցիայի կանխարգելման և արդարության հաստատման գործում իր համեստ լուման ներդնելու համար:
Նրա խոսքով՝ միայն մասնագիտական կարողություններով հնարավոր չէ պայքարել կոռուպցիայի դեմ, անհրաժեշտ է ունենալ հստակ տեսլական և անսասան քաղաքական կամք՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար: