17.06.2025
Կվերականգնվեն Արցախում գրչագրված ձեռագրերի ու արխիվային վավերագրերը
prev Նախորդ նորություն

Իշխան Սաղաթելյանն ու Ֆրանսուա Օլանդը քննարկել են Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Փարիզում, Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդին։


Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների, Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգության միջավայրի, տարածաշրջանային քաղաքական զարգացումների, Ղարաբաղյան հիմնախնդրի ներկա հանգրվանի վերաբերյալ։


Իշխան Սաղաթելյանը Ֆրանսուա Օլանդին է ներկայացրել ՀՅ Դաշնակցության մոտեցումները հիշյալ հարցերի վերաբերյալ։


ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչը առանձնակի կարևորել է Ադրբեջանում պահվող հայ գերիների, այդ թվում` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման և արցախահայության վերադարձի իրավունքի իրացման գործում միջազգային զորակցության անհրաժեշտությունը։


ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակ


04․12․24թ․

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակներում չի նախատեսվում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
16.06.2025
Ավելի քան 28 հազար քաղաքացի ստացել է սոցիալական կրեդիտ՝ միջինը՝ 89 հազար դրամ. Փաշինյան