19.04.2025
Ընդդիմադիր պատգամավորին էլ
prev Նախորդ նորություն

Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան

Մինչ Հարավային Կովկասի, մասնավորապես՝ Սյունիքի շուրջ շարունակվում է գլոբալ և ռեգիոնալ դերակատար քառյակի (Ռուսաստան, ԱՄՆ, Իրան, Թուրքիա) խաղը, մեկ այլ գլոբալ խաղացող՝ Չինաստանը, շախմատային այս խաղում իր երկարաժամկետ և մեր տարածաշրջանի կոմունիկացիոն քարտեզի վրա խորապես ազդող քայլեր է կատարում։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:


«Առիթ ունեցել եմ վերլուծելու վրացական Անակլիա նավահանգիստը չինական կողմի շահագործման փոխանցելու որոշման ազդեցությունը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» համատեքստում։


Չինաստանն իր լոգիստիկ ինքնուրույն խաղով ամբողջությամբ մերկացնում է այդ միջանցքի բացառապես գեոպոլիտիկ, պանթյուրքական էությունը։


Թուրքիան և Ադրբեջանը ջանք չեն խնայում ներկայացնելու իրենց երազանքը գլոբալ-տնտեսական շահավետության ճռճռան փաթեթավորմամբ՝ շեշտադրելով Արևմուտք-Չինաստան առևտրի համար «Զանգեզուրի միջանցքի» կարևորությունը:


Չինաստանը Հարավային Կովկասում պանթյուրքիզմի կուտն ուտելու փոխարեն՝ իր առևտրային հոսքերը բաշխում է կամ Սյունիքից հյուսիս՝ Վրաստանով, կամ Սյունիքից հարավ՝ Իրանով։ «Զանգեզուրի միջանցքը» պետք չէ նաև Չինաստանին»,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտյանը:


 

Նիկոլը խելացի է մտածել. ի՞նչ սպասել Գյումրիում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար