27.11.2024
Որոշվել է «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը կիրառել 7 ծառայողի նկատմամբ
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին

Հայաստանը չի մասնակցի Աստանայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, սակայն Երեւանը դեմ չէ գագաթնաժողովում համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է "ՌԻԱ Նովոստի"- ն:


Ուշակովը նշել է, որ նոյեմբերի 28-ին Աստանայում Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի ղեկավարները կմասնակցեն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:


"Հայաստանը չի մասնակցի, սակայն նրա ներկայացուցիչները նախապես հայտնել են, որ ոչինչ չունեն գագաթնաժողովում համապատասխան համաձայնեցված փաստաթղթերի ընդունման դեմ", - ասել է Ուշակովը լրագրողներին:


ՌԴ նախագահի օգնականն ընդգծել է, որ Մոսկվան "կասկածի տակ չի դնում հայ գործընկերների իրավունքը ինքնուրույն որոշելու իրենց կուրսը ՀԱՊԿ-ում հետագա աշխատանքի վերաբերյալ":


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 27-28-ը պետական այցով կմեկնի Ղազախստան, Աստանայում ՌԴ նախագահը կմասնակցի նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանին:


Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է Տաշքենդում 1992 թվականի մայիսի 15-ին: Այժմ ՀԱՊԿ-ին անդամակցում է վեց անդամ ՝ Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը, ընդ որում ՝ 2024 թվականի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր կազմակերպությունում մասնակցության սառեցման մասին։ 2024 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ-ում նախագահում է Ղազախստանը։ Հավաքական անվտանգության խորհուրդը կազմակերպության բարձրագույն մարմինն է: