26.11.2024
Հանրային տրանսպորտի QR-ների վավերականության ժամկետը 30 օրվա փոխարեն դառնում է 7 օր
prev Նախորդ նորություն

Լեհաստանը պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին խաղաղության հասնելու հարցում. Անջեյ Դուդա

Լեհաստանը պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին խաղաղության հասնելու համար: Այս մասին այսօր ՝ նոյեմբերի 26-ին, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։


Նա նշել է, որ իր հայ գործընկերոջից հետաքրքրվել է, թե արդյոք տեսնում է հնարավորություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում լեհական կողմի ավելի լայն ներգրավման համար: "Նախ ուզում եմ նշել, որ մենք ցանկանում ենք, որ հայերը խաղաղ ապրեն իրենց հողի վրա՝ կովկասյան տարածաշրջանում ունենալով իրենց ինքնիշխան պետությունը՝ կայուն և հստակ սահմաններով։ Իրավիճակի կայունությունը շատ կարևոր է, և եթե անհրաժեշտ լինի մեր աջակցությունը, մենք պատրաստ ենք այն ցուցաբերել", — նշել է Լեհաստանի նախագահը: