22.04.2025
Նիկոլ Փաշինյանը բացահայտեց, թե ում կնշանակի ՊԵԿ նախագահ
prev Նախորդ նորություն

Երևանում կայացել է Հայաստանի և Լեհաստանի նախագահների հանդիպումը

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմերով հանդիպումը։


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Հայաստանի և Լեհաստանի նախագահները հանդիպումից հետո հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ 


Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով Հայաստան է ժամանել նոյեմբերի 25-ին։ Մինչ ՀՀ նախագահի հետ հանդիպումը, Անջեյ Դուդան այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։  Այցի շրջանակներում Լեհաստանի նախագահը հանդիպում կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Լեհաստանի նախագահի ղեկավարած պատվիրակությունը նոյեմբերի 27-ին կայցելի Երասխ համայնք՝ մասնակցելու Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության հետ համատեղ պարեկությանը։

Որ բանաձևերը կդառնան կադրային քաղաքականության հենասյուներ. Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան