21.04.2025
Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 6-8 աստիճանով
prev Նախորդ նորություն

Լեհաստանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 26-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի և Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանի ուղեկցությամբ։ Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։


Լեհաստանի նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:


Անջեյ Դուդան եղել է նաև Հիշողության պուրակում և, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, տնկել է արծաթափայլ եղևնի:


 

ՀՀ ԱԺ պատգամավորները մեկնել են Մոսկվա՝ համաժողովի
Հաջորդ նորություն next
 Фото: live24.am
21.04.2025
Արցախցիների խումբը հանդիպել է նախագահ Շահրամանյանի հետ «թալանի» հարցի քննարկման նպատակով