26.11.2024
Քննարկվել է 2024 թ. 9 ամսվա պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը
prev Նախորդ նորություն

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ Գլոբալ ֆորումը տեղի կունենա Երևանում

Դեկտեմբերի 12-ից 13-ը Երևանում տեղի է ունենալու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ Գլոբալ ֆորումը՝ «Ցեղասպանության և այլ ոճրագործությունների նկատմամբ վաղ ազդարարման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդումը» խորագրով:

Ֆորումը քննության է առնելու ռիսկերի գործոնները բացահայտելու և վերջիններիս ժամանակին արձագանքելու մարտահրավերները:

Քննարկումները նաև կներառեն միջազգային մեխանիզմների արդյունավետությունն ամրապնդելու, ինչպես նաև գործնական և քաղաքականության մշակման մակարդակներում հետևողականության ապահովման հարցեր: