Նոյեմբերի 22֊ին տեղի կունենա Կիլիկիա Բիզնես Ակումբի մոբայլ հավելվածի շնորհանդեսը
Նոյեմբերի 22֊ին Realweb ընկերության գրասենյակում տեղի կունենա Կիլիկիա Բիզնես Ակումբի մոբայլ հավելվածի շնորհանդեսը։
Հավելվածը կոմունիկացիոն հարթակ է, որը թույլ է տալիս մասնակիցներին ստեղծել գործարար կապեր բիզնեսմենների, արվեստի բնագավառի ներկայացուցիչների, պետական ծառայողների և այլոց հետ աշխարհի տարբեր երկրներում ըստ ոլորտների, գտնվելու վայրի և այլն։ Սա առաջին հայկական հարթակն է, որի շնորհիվ կարելի է ստեղծել նոր որակի B2B, B2C (C2C) և B2G կապեր։
Հավելվածը հասանելի է բաց հարթակներում, սակայն գրանցումը իրականացվում է միայն մոդերացիա անցնելու և ադմինիստացիայի կողմից գաղտնաբառ ստանալու դեպքում։
2025 թվականից բոլոր ցանկացողները կարող են գրանցվել հարթակում սահմանափակ հասանելիությամբ։
Կիլիկիա ակումբը ստեղծվել է 2014թ նոյեմբերի 22֊ին, Մոսկվայում։ Այն փակ ակումբ է, գործում է ոչ հրապարակային ձևաչափով։ Շնորհանդեսը անցկացվում է Կիլիկիայի 10֊ամյակի միջոցառումների շրջանակներում։