24.11.2024
Դ-44 տիպի հրանոթ, 60 ու 82 միլիմետրանոց ականանետեր, ՀՀՆ-9 ու ՁՀՆ-7 տիպի նռնականետեր. Գիշերը լարված է եղել
prev Նախորդ նորություն

ՀՀԿ-ն թուլացնում է Կարեն Կարապետյանի քաղաքական կշիռը՝ ուժեղացնելով Վիգեն Սարգսյանի դիրքերը

Հանրապետական կուսակցությունը համամասնական ցուցակի միջոցով խնդիր էր դրել թուլացնել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի քաղաքական կշիռը և ուժեղացնել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի դիրքերը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Հիշեցնենք, ՀՀԿ համամասնական ցուցակը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կգլխավորի Վիգեն Սարգսյանը, իսկ Կարեն Կարապետյանի անունը ցուցակում բացակայում է:

«Խնդիր է դրված ապագա խորհրդարանում ՀՀԿ խմբակցությունը դարձնել ենթակա մի մարմին, որպեսզի ինքնուրույն գործիչներ չլինեն», - կարծիք հայտնեց նա:

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների միակ ինտրիգը նա տեսնում է հենց իշխող կուսակցության ցուցակում՝ ինչո՞ւ Կարեն Կարապետյանի թիմակիցները առաջին տասնյակում չընդգրկվեցին.

«Որակական փոփոխության ակնկալիք ես չեմ տեսնում: Ինձ համար նաև մեծ անակնկալ չէր, որ ՀՀԿ ցուցակը գլխավորեց Սարգսյանը»,- հայտարարեց Բադալյանը:

Ինչ վերաբերում է քաղաքական ներկապնակի մնացած դերակատարներին, ապա «Ծառուկյան դաշինքը», նրա խոսքով, արհեստական բնույթ է կրում, քանի որ ի տարբերություն հայտարարությունների՝ «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանը լայն դաշինքով այդպես էլ քաղաքականություն չվերադարձավ ու որպես այդպիսին լոկոմոտիվը ԲՀԿ-ն է:

«Օհանյան - Րաֆֆի - Օսկանյան» դաշինքը բանախոսի համար ընդհանրապես տեխնոլոգիապես անհասկանալի է, քանզի իրականում այն երկու հոգու դաշինք է՝ Վարդան Օսկանյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի:

ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, ըստ նրա, կանցնեն խորհրդարան, իսկ մնացած ուժերի խորհրդարան անցնելու հավանականությունը քաղտեխնոլոգը 50/50 է գնահատում։