24.11.2024
ՀՀԿ-ն թուլացնում է Կարեն Կարապետյանի քաղաքական կշիռը՝ ուժեղացնելով Վիգեն Սարգսյանի դիրքերը
prev Նախորդ նորություն

Սեյրան Օհանյան. Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա չի լինի

«Օհանյան - Րաֆֆի - Օսկանյան» դաշինքը խորհրդարանական ընտրություններից հետո Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա չի կազմի: Այս մասին ասուլիսում այսօր հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Միաժամանակ Օհանյանը նշեց, որ ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ անձնական բնույթի որևէ խնդիր չունի: Սակայն իրենք հակասություններ ունեն պետական կառավարման համակարգի շուրջ: Նրա խոսքով` երկիրը ոչ թե կոսմետիկ, այլ արմատական փոփոխությունների կարիք ունի:

Հարցին` մտադի՞ր է բացահայտել ներիշխանական խոհանոցի որոշ մանրամասներ, քանզի նա երկար տարիներ եղել է այն համակարգի անբաժանելի մասը, որն այսօր ձգտում է փոփոխել, Օհանյանը տվեց խուսափողական պատասխան: Նամիայն հայտարարեց, որ իր երկարամյա գործունեությունը հնարավորություն է տալիս ընտրություններում հաղթելու դեպքում իրականացնել արմատական փոփոխություններ կառավարման համակարգում:

«Բոլոր այն ապօրինությունները, որ այսօր տեղի են ունենում, մեր հաղթանակի դեպքում կվերացվեն», — խոստացավ Սեյրան Օհանյանը: