20.11.2024
Արդարադատության նախարարը նոր խոսնակ ունի
prev Նախորդ նորություն

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպումներ է ունեցել Նիկոլա Սարկոզիի և Ֆրանսուա Օլանդի հետ

Լուսանկարը՝ armenpress.am
Լուսանկարը՝ armenpress.am

Ֆրանսիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը քաղաքավարական հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի նախկին նախագահներ Նիկոլա Սարկոզիի և Ֆրանսուա Օլանդի հետ։


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման մասին հաղորդագրությունն ու լուսանկարները հրապարակվել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում:


Հայաստանի դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել նախկին նախագահներին՝ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում շարունակական ներդրման համար։


Հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում իրավիճակի և ընթացող գործընթացների վերաբերյալ։


 


 

Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է թուրք մրցակցին՝ նվաճելով երկրի չեմպիոնական գոտին
Հաջորդ նորություն next