18.11.2024
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ևս ազատման դիմում է գրել
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը՝ պաշտոնյաների հրաժարականների պատճառների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարականների մասին լուրերի ֆոնին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում.


«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով մամուլում եւ սոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները, հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։


Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ։


Միեւնույն ժամանակ չեմ կարող ուրանալ մեր նշված գործընկերների վաստակը մեր պետականության զարգացման գործում եւ շնորհակալ եմ բոլորին իրենց ներդրման եւ իմ խնդրանքի ըմբռնման համար»,- գրել է Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր պաշտոնական էջում։


VERELQ-ն ավելի վաղ գրել էր, որ ըստ լուրերի՝ երեկ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ է արել կառավարության մի շարք անդամների՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին: Նրանց մասով պաշտոնական հաստատում դեռ չկա:


Այսօր առավոտյան ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում ներկայացրեց:


 

Սոնա Ղազարյանը մասնակցել է Բունդեսթագի Երիտասարդական տարածության Բեռլինի համաժողովին
Հաջորդ նորություն next