22.11.2024
Արմեն Գրիգորյանը Լիտվայում կմասնակցի «Ժողովրդավարության ապագան» ֆորումին
prev Նախորդ նորություն

Գործադիրը միջոցներ է հատկացրել զոհված զինծառայողների ծնողների փոխնակ մայրության ծրագրին

Լուսանկարը` notariat.ru
Լուսանկարը` notariat.ru

Կառավարությունը նոյեմբերի 7-ի նիստում որոշում է կայացրել լրացուցիչ 7,3 միլիոն դրամ հատկացնել զոհված կամ անհետ կորած զինծառայողների ծնողների համար փոխնակ մոր ծառայության և դոնորական ձվաբջջի ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագրին։


2024 թվականին ծրագրին արդեն հատկացվել էր 67,86 միլիոն դրամ, որից ծախսվել է 55,61 միլիոնը։ Ներկայումս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ընթանում է ծրագրի 10 շահառուների հայտերի մշակումը։ Նրանցից երկուսի երեխաների ծնունդը սպասվում է 2024 թվականի նոյեմբերին, ինչը կպահանջի մնացած 9,05 միլիոն դրամի վճարում։


Ծրագիրը նախատեսում է փոխնակ մոր ծառայությունների ծախսերի 100%-անոց փոխհատուցում՝ մինչև 5,5 միլիոն դրամի չափով, և մինչև 600 հազար դրամ՝ դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար։ Մինչև տարեվերջ ակնկալվում է ևս երեք շահառուի դիմում։