23.11.2024
 Ի՞նչ սպասել Բագրատ Սրբազանից. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանն առանձնապես մտադրված չէ դուրս գալ օկուպացվաց Հայաստանի տարածքներից

Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների` մի քանի օր առաջ տեղի ունեցած հանդիպման և դրա հաղորդագրության կարևոր հատվածը, վերաբերվում է սահմազատվող հատվածների հերթականության վերաբերյալ քննարկմանը:


Այսինքն` գլխավոր խնդիրն է հասկանալ, թե ինչ հերթականություն է սահմանվելու հայ-ադրբեջանական սահմանին ճշգրտումներ իրականացնելու համար:


Մինչև այս պահը տրամաբանություն և սկզբունք չի գործել ու պրոցեսը տեղի է ունեցել Ադրբեջանի նախասիրությամբ:


Նույն ձևով էլ կանոնակարգն է մշակվել և համապատասխանեցվել Ադրբեջանի հետաքրքրություններին:


Ադրբեջանը 2021-23 թթ.-ի ընթացքում ագրեսիայի է դիմել Հայաստանի դեմ, օկուպացրել մեծ թվով տարածքներ և տրամաբանորեն առաջնային կարգով պետք է դրվեր այդ ուղղություններով սահմանազատման հարցը:


Սակայն Ադրբեջանն առանձնապես մտադրված չէ դուրս գալ այդ տարածքներից, որտեղ բավական լուրջ ամրաշինական ենթակառույցներ է հիմնել և գործընթացը շարունակում է տանել ըստ իր առաջնահերթություններին:


ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան