4.12.2024
Երևան սպասիր, գալիս են. Սեւակի եւ Խչոյի հետ միասին հանդես կգա Գիո Պիկան
prev Նախորդ նորություն

Հայկ Մարությանը նախաձեռնում է ստորագրահավաք՝ տրանսպորտի թանկացման դեմ

Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության առաջնորդ Հայկ Մարությանը նախաձեռնում է  ստորագրահավաք՝ հունվարի 1-ից նախատեսված տրանսպորտի թանկացման դեմ։


"ՔՊ-ական իշխանությունը ոչ միայն չի կարողանում նորմալ կազմակերպել էլեկտրոնային վճարման համակարգին անցումը՝ քաոս եւ անհարմարություններ ստեղծելով մեր քաղաքացիների համար, այլեւ մտադիր է հունվարի 1-ից լրջորեն թանկացնել տրանսպորտը։

Մեր խմբերը կշրջեն քաղաքում եւ ստորագրահավաք կանեն այդ որոշման դեմ։ Արդյունքում ավագանու որոշման նախագծով կստիպենք հրաժարվել թանկացման չարդարացված մտադրությունից։

Խնդրում եմ, եղեք ակտիվ եւ աջակցեք մեր նախաձեռնությանը։ Հեռ.` 094199955 Հասցե`Տիգրան Մեծ 61",- ասված է Մարությանի հայտարարության մեջ: