23.11.2024
ԱՄՆ ցանկացած իշխանության հետ այլընտրանքային աշխատանք տանելու անհրաժեշտություն լինելու է
prev Նախորդ նորություն

Առաջիկայում Իրանը դառնալու է միջուկային տերություն. ի՞նչ կշահի Հայաստանը

Լուսանկարը՝ 168.am-ի
Լուսանկարը՝ 168.am-ի

Առաջիկայում Իրանի Իսլամական Հանրապետությունը դառնալու է միջուկային տերություն։


Այդ անխուսափելի զարգացումը շեշտակիորեն փոխելու է տարածաշրջանում տիրող աշխարհառազմավարական հաշվեկշիռը և ուժերի հարաբերակցությունը՝ հօգուտ Իրանի։ Հայաստանի Հանրապետությունը կարող է ստանալ կայուն և ապահով զարգացման առնվազն 10-20 տարի, քանի որ Իրանին պետք է լինելու ամրապնդել իր հյուսիսային սահմանների անվտանգությունն ու չեզոքացնել թուրանական սպառնալիքը։ Այս իրավիճակում Հայաստանն առանցքային դերակատարում և նշանակություն ունի։

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆՈՒՅՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՐԺԵՔՆ ՈՒՆԻ, ԻՆՉ ԱՐՑԱԽՆ ՈՒՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ։

Հետևաբար, Իրանի՝ միջուկային զենքին տիրանալու պահից ի վեր ՀՀ-ի դեմ Ադրբեջանի հարձակման հավանականությունը կտրուկ նվազելու է։

Պարզապես պետք է ճիշտ դիրքավորվել և, ապավինելով սեփական ուժերին, դիմանալ ևս որոշ ժամանակ՝ առանց թշնամուն կործանարար որևէ նոր զիջում կատարելու։ Բնականաբար, անհրաժեշտ է մշտապես և ամեն կերպ հզորացնել սեփական պաշտպանական կարողությունները։

Աստվածն առաջ։


Քաղաքագետ Արմեն Այվազյան