8.09.2025
ՀՀ-ում կթույլատրեն պաշտոնաթող սպաներին վերադառնալ ծառայության՝ պահպանելով կենսաթոշակները
prev Նախորդ նորություն

Ոստիկանապետի նկարները՝ Երևանի փողոցներում

Ոստիկանապետի նկարներն այս գիշեր կրկին հայտնվել են Երևանի փողոցներում: Այս մասին հայտնում է Սրբազան շարժում Տելեգրամյան ալիքը:


"Նիկոլի գրպանի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյան" գրությամբ պաստառները փակցվել են սյուների, աղբամանների վրա:


Նշենք, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնից հայտնում են, որ հոկտեմբերի 29-31 Երևանում իրավապահների կողմից իշխանության առերևույթ չարաշահման հատկանիշներով ազատությունից զրկվել են 9 քաղաքական ակտիվիստներ։

ՔԻՀԿ-ն ընդգծում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումները պետք է իրականացվեն բացառապես օրենքով սահմանված նպատակներով՝ անշեղորեն պահպանելով օրինականության, մարդու իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության և գերակայության սկզբունքները։

Նմանատիպ դեպքերի շարունակական բնույթը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումների լույսի ներքո, կարող է վկայել նաև ՄԻԵԿ 18-րդ հոդվածի խախտման մասին, այն է՝ հիմնարար իրավունքների սահմանափակումները պետության կողմից կիրառվել են կոնվենցիայով չնախատեսված նպատակներով։


 

Ամենամյա (COP17) համաժողովը 2026 թվականին կանցկացվի Հայաստանում
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը