8.11.2024
Կաթողիկոսը կոչ է արել միանալ հայ գերիների համար կազմակերպվող աղոթքին
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում կթույլատրեն պաշտոնաթող սպաներին վերադառնալ ծառայության՝ պահպանելով կենսաթոշակները

Հոկտեմբերի 31-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է օրենք, որը թույլ է տալիս նախկին սպաներին վերսկսել զինվորական ծառայությունը՝ առանց կորցնելու երկարամյա ծառայության կենսաթոշակային վճարումները:

Օրինագիծը միաձայն հավանության է արժանացել 77 պատգամավորների կողմից երկրորդ և վերջնական ընթերցմամբ: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով, նոր օրենքը միտված է պահեստազորից որակյալ կադրերի ներգրավմանը սահմանամերձ զորամասերում և հատուկ նշանակության ստորաբաժանումներում ծառայելու համար:


Նախարարը նշել է, որ կադրերի ամենամեծ պակասը նկատվում է դասակների, վաշտերի և գումարտակների հրամանատարական կազմում: Ընդունված փոփոխությունները պետք է օգնեն լուծել այս խնդիրը:

Ոստիկանապետի նկարները՝ Երևանի փողոցներում
Հաջորդ նորություն next