24.04.2025
ՀՀ պետական բյուջեն բոլորիս, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մեծ ընտանեկան բյուջեն է. վարչապետ
prev Նախորդ նորություն

ՀՀ դեսպանը Էկվադորի նախագահին է հանձնել իր հավատարմագրերը

Էկվադորի Հանրապետության մայրաքաղաք Կիտոյի «Պալասիո դե Կարոնդելետ» նախագահական պալատում տեղի է ունեցել ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի՝ Էկվադորի Հանրապետության նախագահ Դանիել Նոբոա Ասինին հավատարմագրերի հանձնման արարողությունը:

Արարողությանը ներկա էր նաև Էկվադորի արտաքին հարաբերությունների և մարդկային տեղաշարժի նախարար Գաբրիելա Սոմերֆելդը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Դեսպան Եգանյանը, որը Հայաստանի Հանրապետության առաջին հավատարմագրված դեսպանն է Էկվադորի Հանրապետությունում, ՀՀ նախագահի ողջույնի խոսքերն է փոխանցել Էկվադորի նախագահին և Էկվադորի բարեկամ ժողովրդին:

Հաջորդ տարի ակնկալվում է ունենալ 5.6 տնտեսական աճ, սակայն ձգտում ենք 7 տոկոս աճի. նախարար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար