Իսկ սրա պատասխանն ո՞վ է տալու. Գեղամ Մանուկյանը՝ Գյուրջյանին արդարացնելու մասին
Արցախի Հանրապետության Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն արդարացվել է, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Այս կապակցությամբ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրել է.
"Իսկ սրա պատասխանն ո՞վ է տալու:
Միշա Գյուրջյանին մեկ ամիս պահեցին բանտում, արգելել էին տեսակցությունները, ողջ երկրով հայտարարեցին, թե Արցախի Մարտակերտի քաղաքապետը (Ասկերան, Ստեփանակերտ...) մեքենա է «գողացել», գեներացրեցին հակաԱրցախյան տրամադրություններ ու հիմա՝ կներե՞ս... Քաղաքական պատվերով քրեական գործեր, այդ օրերին արցախցիներին լռեցնելու համար...»,-գրել է Գեղամ Մանուկյանը:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ավելի վաղ հայտարարել էր. «Ասկերանի, Մարտակերտի ու Ստեփանակերտի քաղաքապետերի դեմ մեկնարկած քրեական վարույթները անընդունելի են, քանի որ հստակորեն քաղաքական ենթատեքստ ունեն: Կասկած չկա, որ այս շարքը շարունակվելու է»։
Հիշեցնենք, որ Գյուրջյանը ձերբակալվել էր 2024 թվականի մայիսի 25-ին, ինչից հետո դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել։ Հունիսի 27-ին, սակայն, նրա կալանքը փոխարինվել էր տնային կալանքով: