22.11.2024
Պետդեպը չի բացահայտում ԱՄՆ նախագահի առաջարկները Երևանին և Բաքվին.
prev Նախորդ նորություն

Մանե Թանդիլյանը դիմել է գլխավոր դատախազություն

«Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մանե Թանդիլյանը դիմել է գլխավոր դատախազություն.


«Մի քանի օրից լրանում է 1999թ․ հոկտեմբերի 27-ի ողբերգության 25-րդ տարելիցը։ 


Ակնհայտ է, որ այն ծանր հետք թողեք Հայաստանի զարգացման հետագա ընթացքի վրա։ Միևնույն ժամանակ, որևէ տեղաշարժ չարձանագրվեց գործի բացահայտման ուղղությամբ և 25 տարի անց պաշտոնապես հայտնի է այն, ինչ հայտնի էր ահաբեկչությունից 25 րոպե անց։ 


2018թ․-ից հետո Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել էր «հոկտեմբերի 27-ի» գործի վերաբացման և ահաբեկչության կազմակերպիչներին բացահայտելու հնարավորությունների մասին։ Սակայն, փաստորեն բացի իր քարոզարշավի թեմա օգտագործելուց, որևէ արդյունք մինչև այժմ չի արձանագրվել։ 


Ստացվում է, որ կամ «հոկտեմբերի 27-ի» գործով պատվիրատուներ և այլ կազմակերպիչներ չկան, կամ Նիկոլ Փաշինյանը նույնպես շահագրգռված չէ գործի ամբողջական բացահայտման գործում։ 


Այս կապակցությամբ դիմել եմ Գլխավոր դատախազություն՝ տեղեկություն ստանալու «հոկտեմբերի 27-ի» գործի վերաբացված մասի քննության ընթացքի վերաբերյալ»,- գրել է Թանդիլյանը: