23.11.2024
Լուսանկարը` Sputnik
prev Նախորդ նորություն

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր

Հոկտեմբերի 24-ին երկրորդ ընթերցման ընթացակարգով Ազգային ժողովի քննարկմանն են ներկայացվել մի շարք նախագծեր:


«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագիծն Ազգային ժողովն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը տեղեկացրել է, որ երկրորդ ընթերցման ընթացակարգում առաջարկներ չեն ներկայացվել: Հիմնական կարգավորումները՝ այստեղ:


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը լրացումներ է առաջարկել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում խմբագրական ու տեխնիկական բնույթի առաջարկներ են ներկայացվել:


Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումների ու փոփոխության հեղինակը Կառավարությունն է: Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի՝ առաջին ընթերցումից հետո նախագծում կատարվել են խմբագրական փոփոխություններ:


Արթուր Մանուկյանի ներկայացմամբ պատգամավորները նաեւ քննարկել են «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը:


Առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են տեխնիկական փոփոխություններ:


««Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցումից հետո կատարվել են հիմնականում խմբագրական փոփոխություններ եւ ծանուցման համակարգին վերաբերող մեկ բովանդակային փոփոխություն, որի հեղինակը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն է: Այս մասին ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:


«ՀՀ հարկային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը նույնպես ներկայացրել է Արթուր Մանուկյանը: Նրա խոսքով առաջինից երկրորդ ընթերցում որեւէ առաջարկ չի ներկայացվել եւ նախաձեռնությունը չի փոփոխվել:


Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է հերթական նիստերում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:


Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը: