23.11.2024
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպաններին
prev Նախորդ նորություն

ԲՏԱ փոխնախարարն ընդունել է «Huawei Technologies Armenia»-ի գլխավոր տնօրենին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ընդունել է «Huawei Technologies Armenia»-ի գլխավոր տնօրեն Ջըն Սիոսյուին՝ քննարկելու փոխգործակցության հնարավորությունները:


Ռուբեն Սիմոնյանը հանգամանալից ներկայացրել է նախարարության գործունեության առաջնահերթությունները, ծրագրերն ու խնդիրները, ռազմավարական ուղղություններն ու ոլորտի զարգացմանն ուղղված օրենսդրական նախագծերի փաթեթի առաջարկող հարկային և մի շարք այլ արտոնությունները, որոնք գալու են նպաստելու երկրում օտարերկրյա ընկերությունների կողմից ներդրումների հետ կապված հարաբերությունների կարգավորմանն ու զարգացմանը:


Քննարկվել են համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները՝ մասնավորապես ընկերության կազմում հայաստանյան բուհերի երիտասարդ կադրերի ներգրավման, վերարտադրության միջոցով ընկերությունում նոր աշխատակիցների համալրման հնարավորությունը, ինչպես նաև համագործակցությունը գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) և համալիր տեխնիկական լուծումների ոլորտում:


Ջըն Սիոսյուն իր հերթին ներկայացրել է ընկերության գործունեության ուղղությունները, փոխգործակցության՝ կրթական, փորձի փոխանակման, հեռահաղորդակցության զարգացման և այլ հնարավորություներն ու պոտենցիալը, որ տեսնում են Հայաստանում:


Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները համագործակցության հնարավորությունների շուրջ: