23.11.2024
Վահագն Խաչատուրյանն այցելել է «Աստանա» Միջազգային ֆինանսական կենտրոն
prev Նախորդ նորություն

Հայաստանը մասնակցում է «Պատասխանատու տիեզերական գործունեություն» ցուցահանդեսին

Իտալիայի Հանրապետության Միլան քաղաքում հոկտեմբերի 14-18-ը տեղի է ունենում «Տիեզերագնացության միջազգային 75-րդ համաժողովը», որը կազմակերպվել է «Տիեզերագնացության միջազգային ֆեդերացիայի» կողմից։ 


Ավելի քան 70 տարվա պատմություն ունեցող այս կազմակերպությունը համախմբում է տարբեր երկրների ազգային տիեզերական գործակալություններին, ոլորտային ընկերություններին, ինչպես նաև փորձառու և երիտասարդ մասնագետներին։


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ համաժողովի շրջանակում անցկացվող ցուցահանդեսին, որի խորագիրն է «Պատասխանատու տիեզերական գործունեություն՝ հանուն կայունության», Հայաստանը մասնակցում է միասնական տաղավարով՝  ներկայացնելով 4 ընկերություն։  


Համաժողովի ծրագիրը ներառում է թեմատիկ քննարկումներ, սեմինարներ և նիստեր, որոնց մասնակցում են առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարբեր պետությունների տեխնոլոգիական ոլորտը համակարգող պետական պաշտոնյաներ։ 


Միջոցառումը եզակի հարթակ է տիեզերագնացության և հարակից տեխնոլոգիական ոլորտների ընկերությունների համար՝ ցուցադրելու իրենց լավագույն լուծումները, ստեղծելու համագործակցության նոր հնարավորություններ և հաստատելու կապեր հայտնի գործիչների և որոշումներ կայացնողների հետ։