3.11.2024
Լուսանկարը` Совбез Армении
prev Նախորդ նորություն

Հայաստանը ձգտում է նվազեցնել կլիմայի փոփոխության ազդեցությունն իր վրա. Հակոբ Սիմիդյան

Լուսանկարը` www.env.am
Լուսանկարը` www.env.am

Տեղի է ունեցել Ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրականացման առաջընթացի ամփոփման և «ԱՍԳ գործընկերների աջակցության համակարգման պլանի» պաշտոնական շնորհանդեսի արարողությունը: Հայտնում են Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունից:


Միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, ԱՍԳ գործընկերության աջակցման գրասենյակի գլոբալ տնօրեն Պաբլո Վիեյրան, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, ԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը, շահագրգիռ գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։


Բացման խոսքով հանդես է եկել նախարար Հակոբ Սիմիդյանը, ով անդրադարձել է կլիմայական օրակարգում Հայաստանի կատարած քայլերին և առաջընթացին․


«Հայաստանի Հանրապետությունը ձգտում է նվազեցնել կլիմայի փոփոխության ազդեցությունն իր երկրում և նպաստել ջերմոցային գազերի կրճատմանը համաշխարհային մասշտաբով։ Այդ իսկ պատճառով, մեր երկիրը վավերացրել է մի շարք միջազգային համաձայնագրեր և հանձնառու է ստանձնած պարտավորությունների կատարմանը։ Երկրում կլիմայական քաղաքականության մշակման ու իրականացման համար իրավական և ինստիտուցիոնալ շրջանակ սահմանելու նպատակով 2022 թվականին Շրջակա միջավայրի նախարարության կողմից նախաձեռնվել է «Կլիմայի մասին» ՀՀ օրենքի մշակման աշխատանքները։


Միաժամանակ մեղմման իր հանձնառությունների շրջանակում Կառավարությունը ակտիվ քայլեր է ձեռնարկել և ձեռնարկում երկրում հարմարվողականության քաղաքականության և միջոցառումների մշակման ուղղությամբ՝ նպատակ ունենալով բարձրացնել երկրի դիմադրողականությունը փոփոխվող կլիմայի պայմաններում։


Շրջակա միջավայրի նախարարության կողմից լայնածավալ աշխատանքներ են տարվում Կոնվենցիայի ներքո թափանցիկության շրջանակի կառուցման ուղղությամբ՝ շահագրգիռ գերատեսչություններից կլիմայական քաղաքականության և միջոցառումների վերաբերյալ ինստիտուցիոնալ կառուցվածք ձևավորելու համար»,-նշել է նախարարը։


Ելույթներով հանդես են եկել ԱՍԳ գործընկերության աջակցման գրասենյակի գլոբալ տնօրեն Պաբլո Վիեյրան, ՇՄՆ կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը, ՀՀ-ում ԱՍԳ գործընկերության ֆասիլիտատոր, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի փորձագետ Հայրապետ Հակոբյանը։


Ելույթներին հաջորեդել են պանելային քննարկումները՝ միտված ԱՍԳ 3.0-ին ընդառաջ ամփոփելու ԱՍԳ-ից ու ՀՀ ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ (մինչև 2050թ.) ռազմավարությունից բխող քաղաքականության և ծրագրային մակարդակով գործողությունները, կլիմայական ֆինանսավորման հիմնահարցերը և բացահայտված կարիքները, ինչպես նաև՝ ամփոփելու հարմարվողականության ազգային ծրագրի և ոլորտային ու մարզային հարմարվողականության ծրագրերի առաջնահերթությունների հիմնահարցերը, ինչպես նաև կլիմայական դիմակայունության զարգացմանը միտված ոլորտային ռազմավարություններն ու ծրագրերը և դրանց առաջընթացը և բացերը։


ԱՍԳ գործընկերության աջակցման գրասենյակը և անդամ կառույցները ներկայացրել են գործիքակազմ և նախաձեռնություններ՝ ուղղված կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության համար անհրաժեշտ տեխնիկական, ֆինանսական, ինստիտուցիոնալ և մոնիթորինգի նախադրյալների ստեղծմանը։

Լուսանկարը` mlsa.am
Հաջորդ նորություն next
 ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման քայլերը
01.11.2024
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման քայլերը