8.10.2024
«Դոմուս»-ում հրդեհի առաջացման պատճառները, գույքային վնասի իրական չափերը պարզվում են. ՔԿ
prev Նախորդ նորություն

Անհայտ մարդիկ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անվամբ կրիպտոարժույթ են ստեղծել. զգուշացում

Սրբազան պայքարի տելեգրամյան ալիքը տեղեկացնում է, որ անհայտ մարդիկ Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անվամբ կրիպտոարժույթ են ստեղծել և զբաղվում են դրա վաճառքով՝ իբր թե ի աջակցության մեր պայքարի։


"Հայտնում ենք, որ այդ կրիպտոարժույթի հետ որևէ առնչություն չունենք, չգիտենք ովքեր և ինչ նպատակով են իրականացնում դրա վաճառքը։


Հորդորում ենք զգույշ լինել համացանցում և Սրբազան Պայքարի նախաձեռնությունների մասին տեղեկություններ ստանալ բացառապես մեր պաշտոնական էջերից",- ասված է հայտարարության մեջ։


 

Ինչպե՞ս է նշվելու Երևանի 2806-ամյակը
Հաջորդ նորություն next