24.11.2024
ՊԵԿ-ը բացահայտել է սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպքեր
prev Նախորդ նորություն

ՄԱԿ երևանյան գրասենյակի մոտ կպահանջեն ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հանդես է եկել նախաձեռնությամբ, որին միացել են Արցախի նախկին ՄԻ պաշտպանները, իսկ Հայաստանից նախկիններից միայն երկուսը.

«2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում մեկնարկել են ակցիաներ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով։

Արձագանքելով այդ ակցիաներին` սույն թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, նախատեսում ենք ակցիաներ իրականացնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԱԳՆ, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիական Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատների առաջ, որոնց ընթացքում նույն պահանջով նամակներ են փոխանցվելու հասցեատերերին։

Նախաձեռնությանը միացել են ԱՀ մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններ Յուրի Հայրապետյանը, Ռուբեն Մելիքյանը, Արտակ Բեգլարյանը, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններ Արման Թաթոյանը և Լարիսա Ալավերդյանը։

Մեկնարկը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից: Ակնկալում եմ բոլորիդ մասնակցությունը»: