24.11.2024
Պլասիդո Դոմինգոն Երևանում համերգ կունենա Ֆիլհարմոնիկի հետ
prev Նախորդ նորություն

Ինչ հարցեր են քննարկել Հակոբ Արշակյանն ու Հնդկաստանի արտաքին գործերի պետնախարարը

ՀՀ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի պետնախարար, Հնդկաստանի խորհրդարանի պատգամավոր Պաբիտրա Մարգերիտայի հետ: Այս մասին Հակոբ Արշակյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում. 


«Մեքսիկայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողության շրջանակներում հանդիպում եմ ունեցել նաև Հնդկաստանի արտաքին գործերի պետնախարար, Հնդկաստանի խորհրդարանի պատգամավոր Պաբիտրա Մարգերիտայի հետ։


Մտքեր փոխանակեցինք Հայաստան և Հնդկաստանի խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացման վերաբերյալ»,- նշված է գրառման մեջ: