4.10.2024
Ձգտում ենք տարածաշրջանը ռազմագործողությունների թատերաբեմից վերածել խաղաղության խաչմերուկի
prev Նախորդ նորություն

Փաշինյանն այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված հայկական տաղավար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Փարիզի Centquatre-Paris մշակութային կենտրոն, որտեղ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում գործում է Ֆրանկոֆոնիայի ավանը:


Նիկոլ Փաշինյանը եղել է ավանում բացված հայկական տաղավարում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: Պատասխանատուները համոզմունք են հայտնել, որ տաղավարի այցելուներին կկարողանան լավագույնս ներկայացնել Հայաստանը, նրա պատմությունն ու մշակույթը: Տաղավարում հնարավորություն է ստեղծվել նաև վիրտուալ այց կատարել Հայաստան:


Հոկտեմբերի 4-5-ին Ֆրանսիայում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովը:

ԱՄՆ 60 կոնգրեսական կոչ են անում երկրի ղեկավարությանը պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում